Այսօր: Հինգշաբթի, 19 Սեպտեմբերի 2024թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 138
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N 136-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԺՈՐԱ ԶԱՔԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Մեծամոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ «ՀՈՒՅՍԻ ՄԵԾԱՄՈՐ» ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՏ «ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, 46-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ, 5-րդ կետերով, և հիմք ընդունելով «Հույսի Մեծամոր» հաշմանդամների հիմնահարցերով զբաղվող հասարակական կազմակերպության տնօրեն Մարգարիտա Սեդրակյանի 2024 թվականի հունիսի 11-ի 25/ՀՄ գրությունը, ինչպես նաև Մեծամոր համայնքի ղեկավարի առաջարկությունը

 

 

                                       ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ  Է

1․ «Մեծամոր համայնքի երիտասարդական քաղաքականության ռազմավարություն» ծրագրի շրջանակներում տալ համաձայնություն Մեծամոր համայնքի ղեկավարին համագործակցելու Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում գործող «Հույսի Մեծամոր» հաշմանդամների հիմնահարցերով զբաղվող հասարակական կազմակերպության հետ (տնօրեն Մարգարիտա Սեդրակյան)։

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                       
ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.1
060656505
info@mecamor.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner