Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով և հիմք ընդունելով քաղաքացի Մայանե Յուսուբի Դուքոյանի կողմից լիազորված անձ՝ Յուրիկ Քոչարի Դուքոյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Մեծամոր համայնքի Նոր Արմավիր բնակավայրում Մայանե Յուսուբի Դուքոյանին ժառանգության իրավունքով պատկանող բնակելի տանը /ծածկագիր` 04212DHBWQXE, կադ. ծածկագիր՝ 04-071-0058-0033/ տրամադրել հասցե՝ Մեծամոր համայնք, Նոր Արմավիր բնակավայր, 23-րդ փողոց, 13 բնակելի տուն։
2. Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Մայանե Յուսուբի Դուքոյանի կողմից լիազորված անձ՝ Յուրիկ Քոչարի Դուքոյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։