Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ավագանու 2025 թվականի նոյեմբերի 14-ի N177-Ն որոշումը, ինչպես նաև «Գրիգոր Հլղաթյան» անհատ ձեռնարկատիրոջ՝ 2026 թվականի հունվարի 26-ի դիմումը։
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․«Գրիգոր Հլղաթյան» անհատ ձեռնարկատիրոջը տալ 2026 թվականի ընթացքում Մեծամոր համայնքի Նալբանդյան բնակավայր 1փ․, 49 հասցեում ( մինչև 700 քառակուսի մետր) ոգելից և ալկոհոլային խմիչքների իրացման թույլտվություն։
2․ «Գրիգոր Հլղաթյան» անհատ ձեռնարկատերը պարտավոր է 2026 թվականի ընթացքում ոգելից և ալկոհոլային խմիչքի իրացման թույլտվության համար Մեծամորի համայնքապետարանի 9900335006731 հաշվեհամարին վճարել տեղական տուրք՝ 100 000 (հարյուր հազար) ՀՀ դրամ:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում անհատ ձեռնարկատիրոջը պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։