Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական տարածքներում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ կետով, հողամասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում և հիմք ընդունելով Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Արմավիր բնակավայրի բնակիչ՝ Գրիգոր Աբրահամի Եդիգարյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. Վերականգնել Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Արմավիր բնակավայրի, 20-րդ փողոց, 16 բնակելի տան հասցեում գտնվող փաստացի 0,2 հա բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա 1950 թվականին կառուցված 75,5 քմ մակերեսով բնակելի տունը, 1960 թվականին կառուցված 47,2 քմ մակերեսով բնակելի տունը, 1970 թվականին կառուցված 15,5 քմ մակերեսով բաց պատշգամբը, 1970 թվականին կառուցված 126,7 քմ մակերեսով բնակելի տունը, 1970 թվականին կառուցված 54,7 քմ մակերեսով բաց պատշգամբը, 1970 թվականին կառուցված 13,9 քմ մակերեսով աստիճանը, 1960 թվականին կառուցված 15,0 քմ մակերեսով հավաբունը, 1970 թվականին կառուցված 39,9 քմ մակերեսով օժանդակ շինությունը, 1980 թվականին կառուցված 16,6 քմ մակերեսով անասնաշենքի նկատմամբ Գրիգոր Աբրահամի Եդիգարյանի /ծնված 18.01.1969թ․/, սեփականության իրավունքը:
2. Առաջարկել ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ համապատասխան ստորաբաժանմանը գրանցել քաղաքացի Գրիգոր Աբրահամի Եդիգարյանի /ծնված 18.01.1969թ․/ սույն որոշման 1-ին կետում նշված Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Արմավիր բնակավայրի, 20-րդ փողոց, 16 բնակելի տան հասցեում գտնվող փաստացի 0,2 հա բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա 1950 թվականին կառուցված 75,5 քմ մակերեսով բնակելի տունը, 1960 թվականին կառուցված 47,2 քմ մակերեսով բնակելի տունը, 1970 թվականին կառուցված 15,5 քմ մակերեսով բաց պատշգամբը, 1970 թվականին կառուցված 126,7 քմ մակերեսով բնակելի տունը, 1970 թվականին կառուցված 54,7 քմ մակերեսով բաց պատշգամբը, 1970 թվականին կառուցված 13,9 քմ մակերեսով աստիճանը, 1960 թվականին կառուցված 15,0 քմ մակերեսով հավաբունը, 1970 թվականին կառուցված 39,9 քմ մակերեսով օժանդակ շինությունը, 1980 թվականին կառուցված 16,6 քմ մակերեսով անասնաշենքի նկատմամբ սեփականության իրավունքը և տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Գրիգոր Աբրահամի Եդիգարյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։