Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով և հիմք ընդունելով քաղաքացի Արթուր Աբրահամյանի դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Մեծամոր համայնքի Ջանֆիդա բնակավայրում Արթուր Աբրահամյանին ժառանգության իրավունքով պատկանող բնակելի տանը /ծածկագիր` 04262LJJPSLT, կադ. ծածկագիր՝ 04-083-0011-0003/ տրամադրել հասցե՝ Մեծամոր համայնք, Ջանֆիդա բնակավայր, 12-րդ փողոց, 12 բնակելի տուն:
2. Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արթուր Աբրահամյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։