Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով և հիմք ընդունելով քաղաքացի Էդուարդ Բաբգենի Գրիգորյանի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Մեծամոր համայնքի Մրգաշատ բնակավայրում Էդուարդ Բաբգենի Գրիգորյանին ժառանգության իրավունքով պատկանող բնակելի տանը /ծածկագիր` 04192NPHE9JD, կադ. ծածկագիր՝ 04-067-0131-0010/ տրամադրել հասցե՝ Մեծամոր համայնք, Մրգաշատ բնակավայր, 4-րդ փողոց, 9 բնակելի տուն։
2. Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Էդուարդ Բաբգենի Գրիգորյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։