Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, և հիմք ընդունելով քաղաքացի Աննետա Պիղատոսի Գևորգյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Մեծամոր համայնքի Երասխահուն բնակավայրում Աննետա Պիղատոսի Գևորգյանին ժառանգության իրավունքով պատկանող հողամասին /ծածկագիր` 04152TGLLQEL, կադ. ծածկագիր՝ 04-040-0055-0016/ տրամադրել հասցե՝ Մեծամոր համայնք, Երասխահուն բնակավայր, 21-րդ փողոց, 25/1 հողամաս:
2. Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Աննետա Պիղատոսի Գևորգյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։