Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, և հիմք ընդունելով քաղաքացի Խաչիկ Ավագի Հակոբյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Մեծամոր համայնքի Ալաշկերտ բնակավայրում Խաչիկ Ավագի Հակոբյանին սեփականության իրավունքով պատկանող բնակելի տանը /ծածկագիր 04088LWHPG4V, կադ. ծածկագիր՝ 04-088-0006-0003, 0.0868 հա մակերեսով/ տրամադրել հասցե՝ Մեծամոր համայնքի Ալաշկերտ բնակավայր, 23-րդ փողոց, 2-րդ փակուղի, 6 բնակելի տուն:
2.Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Խաչիկ Ավագի Հակոբյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։