Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով և հիմք ընդունելով քաղաքացի Սևակ Լևոնի Պետրոսյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ ՝
1. Մեծամոր համայնքի Արմավիր բնակավայրում Սևակ Լևոնի Պետրոսյանին առուվաճառքի պայմանագրով պատկանող դեղատանը /ծածկագիր` 04092DJUDXEV, կադ. ծածկագիր՝ 04-020-0051-0016/ տրամադրել հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Մեծամոր համայնք, Արմավիր բնակավայր, 1-ին փողոց, 25/2 դեղատուն:
2. Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Սևակ Լևոնի Պետրոսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։