1. Վարչական ակտով լուծվող հարցի նկարագրություն.
Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի 2025 թվականի փետրվարի 20–ի թիվ ՔՏՄ/17․5/5105-25 գրության և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամորի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի աշխատակիցների կողմից 2025 թվականի փետրվարի 21-ին կազմված արձանագրության հիման վրա, «Վարչարարության հիմունքերի և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1–ին մասի «բ» կետի հիմքով հարուցվել է վարչական վարույթ:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
2. Վարչական ակտ ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.
Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի 2025 թվականի փետրվարի 20–ի թիվ ՔՏՄ/17․5/5105-25 գրության համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Մրգաշատ գյուղի, ՀԱԷԿ տանող երկաթգծի և Մ5 մայրուղու Մայիսյան–Մեծամոր հատվածի աջ մասի միջև գտնվող տարածքում, առանց ՔՏՀԱՏՄ շինարարության թույլտվություն ներկայացնելու և ձև 5 տեղեկանքի կատարվում են գազի պահեստարանների տեղադրման շինարարական աշխատանքներ, որը «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 2–րդ մասով նախատեսված արարք է:
Արձանագրված դեպքով Մեծամորի համայնքապետարանի «Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննող» հանձնաժողովի կողմից 2025 թվականի մարտի 05–ին հարուցված վարչական վարույթի հիման վրա 2025 թվականի մարտի 14-ին ժամը 12։00–ին հրավիրվել է վարչական վարույթի լսում, որին մասնակցելու նպատակով «Հայփոստ» ՓԲ ընկերության միջոցով պատշաճ ծանուցվել է քաղաքացի Արտավազդ Արշալույսի Մաղքայանը, սակայն փոստային անդորրագրի հետադարձ ծանուցումը հանձնաժողովը չի ստացել։ Ելնելով անհրաժեշտությունից և հիմք ընդունելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի առաջին մասին ա/ ենթակետի՝ գործի քննարկման համար էական համարվող հանգամանքներ պարզելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել լրացուցիչ տեղեկություններ կամ փաստաթղթեր ձեռք բերել, որոնք, սույն օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան, պարտավոր է ներկայացնել դիմողը, և վարչական վարույթի մնացած ժամկետում հնարավոր չէ ըստ էության որոշում ընդունել, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննող» հանձնաժողովը գործի քննության նոր օր է նշանակել 2025 թվականի ապրիլի 08–ին ժամը 11։30–ին, որի վերաբերյալ քաղաքացի Արտավազդ Արշալույսի Մաղաքյանը կրկին ծանուցվել է, սակայն հետադարձ ծանուցումը «Հայփոստ» ՓԲ ընկերությունից չի ստացվել։ Քաղաքացի Արտավազդ Արշալույսի Մաղաքյանը կամ ներկայացուցիչը 2025 թվականի ապրիլի 08–ին ժամը 11։30–ին նշանակված վարչական վարույթով գործի քննությանը չեն ներկայացել։
3. Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական իրավախախտում (զանցանք) է համարվում պետական կամ հասարակական կարգի, սոցիալիստական սեփականության, քաղաքացիների իրավունքների և ազատությունների, կառավարման սահմանված կարգի դեմ ոտնձգվող հակաիրավական, մեղավոր (դիտավորյալ կամ անզգույշ) այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար օրենսդրությամբ նախատեսված է վարչական պատասխանատվություն։
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 10-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտումը համարվում է դիտավորությամբ կատարված, եթե այն կատարող անձը գիտակցել է իր գործողության կամ անգործության հակաիրավական բնույթը, կանխատեսել է դրա վնասակար հետևանքները և ցանկացել դրանք, կամ գիտակցաբար թույլ է տվել այդ հետևանքների առաջացումը:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանարապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 1–ին մասի համաձայն՝ սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձի կողմից այդ հողամասի վրա, ինչպես նաև անհատական բնակելի տներում կամ ստորաբաժանված կամ բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից, օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով շենք, շինություն կամ այլ կառույց կառուցելը կամ վերակառուցելը կամ տեղադրելը կամ առանց թույլտվության շինարարություն կամ տեղադրման թույլտվություն պահանջող շինարարական աշխատանքներ կամ առանց թույլտվության քանդում կամ ապամոնտաժում իրականացնելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի յոթհարյուրհիսնապատիկից հազարհինգհարյուրապատիկի չափով::
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանարապետության օրենսգրքի 154–րդ հոդվածի 2–րդ մասի համաձայն՝ սույն հոդվածի 1-ին մասում նշված արարքները գյուղական բնակավայրերում իրականացնելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 2191-րդ հոդվածի 4-րդ պարբերության համաձայն` տարածքային կառավարման մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժ նշանակելու իրավունք ունեն մարզպետները, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների անունից` համայնքի ղեկավարները։
«Վարչարարության հիմունքերի և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 1–ին մասի համաձայն՝ գրավոր վարչական ակտն ուժի մեջ է մտնում ակտի ընդունման մասին, նույն օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:
«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետի համաձայն` համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 9–րդ հոդվածի 1–ին մասով, 10–րդ հոդվածով, 154-րդ հոդվածի 2-րդ մասով և 2191-րդ հոդվածի 4-րդ պարբերությունով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի «բ», 59-րդ և 60-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Քաղաքացի Արտավազդ Արշալույսի Մաղաքյանին ենթարկել վարչական պատասխանատվության՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 2–րդ մասով նախատեսված իրավախախտում կատարելու համար և նշանակել տուգանք՝ 100․000 /մեկ հարյուր հազար/ ՀՀ դրամ գումարի չափով:
2. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 305-րդ հոդվածի համաձայն տուգանքը պետք է վճարվի սույն որոշումը իրավախախտում կատարած անձի կողմից իրազեկվելուց ոչ ուշ քան տասնհինգ օրվա ընթացքում` ֆինանսների նախարարության 900335239373 հաշվեհամարին` ստացող Մեծամորի համայնքապետարան:
3. Քաղաքացի Արտավազդ Արշալույսի Մաղաքյանին տալ պարտադիր ցուցում` օրենքով սահմանված կարգով վերացնել վարչական իրավախախտման հետևանքները:
4. Պարզաբանել նաև, որ սույն որոշման հետ համաձայն չլինելու դեպքում այն երկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել վարչական կարգով՝ Մեծամոր համայնքի ղեկավարին կամ Հայաստանի Հանրապետության Վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ Հայաստանի Հանրապետության Վարչական դատարան:
5. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից: