Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի «Կադաստրային քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման կարգը հաստատելու մասին» 698-ն որոշման 39-րդ կետի 1-ին ենթակետով և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ղեկավարի առաջարկությունը ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է`
1. Մեծամոր համայնքի Եղեգնուտ բնակավայրում գտնվող Մեծամոր համայնքին սեփականության իրավունքով պատկանող 0,1366 հա բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը (կադաստրային ծածկագիր 04-039-0039-0001) սխալմամբ կադաստրային քարտեզում փոխանցվել և հաշվառվել է որպես քաղաքացու սեփականություն, սակայն այդ հողամասի նկատմամբ գոյություն չունեն իրավունքի ձեռքբերում հաստատող փաստաթղթեր և հողամասը հանդիսանում է Մեծամոր համայնքի սեփականություն :
2. Կադաստրային քարտեզում ուղղված 0,1366 հա հողամասը արտացոլել համայնքի հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում :
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |