Այսօր: Հինգշաբթի, 28 Մարտի 2024թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 156
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Հանրային քննարկում N 1
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Մեծամոր ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Մեծամոր, 060656505, info@mecamor.am

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

18 փետրվարի 2020 թվականի N 1

ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԹԻՎ 35 ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ՏԱՆԻՔԻ ԿԱՊԻՏԱԼ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐ    ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18-ԻՆ ԿԱՅԱՑԱԾ ՀԱՆՐԱՅԻՆ    ԼՍՈՒՄՆԵՐԻ  (ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ)

 

        2020 թվականի փետրվարի 18-ին ժամը 11:00-ին Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամորի համայնքապատարանում տեղի ունեցավ ՀՀ Պետական բյուջեից նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ ստանալու նպատակով 2020 թվականի բյուջետային ֆինանսավորման ծրագրային հայտի՝ ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի թիվ 35 բազմաբնակարան շենքի տանիքի հիմնանորոգման աշխատանքների վերաբերյալ հանրային քննարկում:

        Մեծամոր համայնքի ղեկավարի հրավերով հանրային քննարկմանը ներկա էին  համայնքի ավագանու անդամներ, համայնքի բնակիչներ, ինչպես նաև Մեծամորի համայնքապետարանի և համայնքային ենթակայության կազմակերպությունների աշխատակիցներ:

        Հանրային քննարկումը վարում էր  Մեծամոր համայնքի ղեկավար՝  Ռոբերտ Գրիգորյանը՝  ներկայացնելով ծրագրի ուղղությամբ տարված աշխատանքների  և ծրագրի դրական ազդեցության վերաբերյալ մանրամասնություններ:

         Համայնքի բազմաբնակարան շենքի տանիքի վերանորոգման աշխատանքները որպես ծրագիր  ընդգրկված են համայնքի հնգամյա զարգացման ծրագրում և տարեկան աշխատանքային պլանում: 2019 թվականին համայնքի բյուջեի միջոցներով և Համայնքի բյուջեի և պետական բյուջեի /սուբվենցիա/ միջոցներով  ըստ առաջնահերթության հիմնովին վերանորոգվել են համայնքի թիվ 8 և 23 բազմաբնակարան շենքերի տանիքները:

         Կարևորելով բազմաբնակարան  շենքերի բնակիչների գույքային պայմանների և շենքային պայմանների պահպանոումը՝ սուբվենցիայի ծրագրի համար նույնպես ըստ առաջնահերթության ընտրվել է համայնքի թիվ 35 բազմաբնաարան շենքի տանիքը, քանի որ այդ շենքը կառուցվել է  80-ական թվականներին և դրանց տանիքները  լիովին ենթարկված են քայքայման՝  որպես տանիք սպառելով  իրենց նշանակությունը:

         Համայնքի ղեկավարը ամփոփելով հանրային լսումը՝ բնակիչների և բոլոր ներկաների կողմից ստացավ  հավանություն և դրական կարծիք ծրագրի կատարման վերաբերյալ :

         

 

Քննարկումների պատասխանատու և վարող,                            

Մեծամոր համայնքի ղեկավար՝                                                          Ռ. Գրիգորյան

 

քննարկումներն արձանագրեց,       

 

աշխատակազմի քարտուղար ՝                                                           Ն. Թադևոսյան 



Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner