Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով և հիմք ընդունելով քաղաքացի Գրիշա Ստեփանի Իվանյանի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Մեծամոր համայնքի Մարգարա բնակավայրում Գրիշա Ստեփանի Իվանյանին ժառանգության իրավունքով պատկանող բնակելի տանը /ծածկագիր` 04063C7FLAPZ, կադ. ծածկագիր՝ 04-063-0037-0004/ տրամադրել հասցե՝ Մեծամոր համայնք, Մարգարա բնակավայր, 5-րդ փողոց, 14 բնակելի տուն։
2. Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Գրիշա Ստեփանի Իվանյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։