Այսօր: Շաբաթ, 7 Մարտի 2026թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 215
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



06 մարտի 2026 թ.

ՕՐԻՆԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻՆ ԿԻՑ ԱՎԵԼ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 24-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով, հաշվի առնելով, որ Արմավիր մարզի Մեծամոր համայնքի Մրգաշատ բնակավայրում Եղիազար Ռաֆիկի Հակոբյանին /ծնված 29․09․1958թ․/ սեփականության իրավունքով պատկանող 0,16 հա օրինական գյուղատնտեսական  հողամասի փաստացի չափը կազմում է 0,1612 հա, հողամասին կից ավել զբաղեցրած 0,0012 հա հողը չի գտնվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, չի խախտում անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

1. Օրինական գյուղատնտեսական հողամասին կից ավել զբաղեցրած 0,012 հա /կադաստրային ծածկագիր՝ 04-067-0319-0002գյուղատնտեսական հողամասը անհատույց սեփականության իրավունքով տրամադրել Եղիազար Ռաֆիկի Հակոբյանին /ծնված 29․09․1958թ․/, Աիդա Ռոբերտի Մանասյանին /ծնված 30․10․1957թ․/, Ալինա Եղիազարի Հակոբյանին /ծնված 05․01․1981թ․/, Ռաֆայել Եղիազարի Հակոբյանին /ծնված 22․01․1983թ․/, Արկադի Եղիազարի Հակոբյանին /ծնված 17․03․1988թ/ և Արման Եղիազարի Հակոբյանին /ծնված 20․06․1990թ․/։

2. Առաջարկել ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ համապատասխան ստորաբաժանմանը գրանցել քաղաքացիներ Եղիազար Ռաֆիկի Հակոբյանի /ծնված 29․09․1958թ․/, Աիդա Ռոբերտի Մանասյանին /ծնված 30․10․1957թ․/, Ալինա Եղիազարի Հակոբյանի /ծնված 05․01․1981թ․/, Ռաֆայել Եղիազարի Հակոբյանի /ծնված 22․01․1983թ․/, Արկադի Եղիազարի Հակոբյանի /ծնված 17․03․1988թ/ և Արման Եղիազարի Հակոբյանի /ծնված 20․06․1990թ․/ սեփականության իրավունքը սույն որոշման 1-ին  կետում նշված հողամասի նկատմամբ տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Եղիազար Ռաֆիկի Հակոբյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴԳԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.4
060900303
info.metsamor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner