Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով և հիմք ընդունելով քաղաքացի Լյուդվիկ Անդրանիկի Միրզոյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ ՝
1.Մեծամոր համայնքի Տարոնիկ բնակավայրում Լյուդվիկ Անդրանիկի Միրզոյանին ժառանգության իրավունքով պատկանող բնակելի տանը /ծածկագիր՝ 043022MBWPSS, կադ. ծածկագիր՝ 04-093-0032-0003/ տրամադրել հասցե՝ Մեծամոր համայնք, Տարոնիկ բնակավայր, Պ. Սևակի փողոց, 6 բնակելի տուն։
2. Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Լյուդվիկ Անդրանիկի Միրզոյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: