Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, և հիմք ընդունելով քաղաքացի Արմինե Կոլյաի Շահինյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Մեծամոր համայնքի Արմավիր բնակավայրում Արմինե Կոլյաի Շահինյանին համասեփականության իրավունքով պատկանող բնակելի տանը /ծածկագիր 04020DYR5WNT, կադ. ծածկագիր՝ 04-020-0065-0009, 0.16հա մակերեսով/ տրամադրել հասցե՝ Մեծամոր համայնքի Արմավիր բնակավայր, 6-րդ փողոց, 2 բնակելի տուն:
2.Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արմինե Կոլյաի Շահինյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։