Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով, հաշվի առնելով, որ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Փշատավան բնակավայրի բնակիչ Վահան Ժորայի Պողոսյանին/ծնված 11․06․1962թ․/ սեփականության իրավունքով պատկանող 0,15 հա օրինական բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի փաստացի չափը կազմում է 0,1542 հա, հողամասին կից ավել զբաղեցրած 0,0042 հա հողը չի գտնվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, չի խախտում անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ Օրինական բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասին կից ավել զբաղեցրած 0,0042 հա /կադաստրային ծածկագիր՝ 04-095-0034-/ բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը անհատույց սեփականությանիրավունքով տրամադրել Վահան Ժորայի Պողոսյանին /ծնված 11․06․1962թ․/, Սվետլանա Արմենակի Աբգարյանին /ծնված 01․12․1965թ․/, Վարդուհի Վահանի Պողոսյանին /ծնված 07․08․1986թ․/, Վարդիթեր Վահանի Պողոսյանին /ծնված 08․012․1987թ․/ և Մելինե Վահանի Պողոսյանին/ծնված 12․04․1990թ․/։
2. Առաջարկել ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ համապատասխան ստորաբաժանմանը գրանցել քաղաքացիներ Վահան Ժորայի Պողոսյանին /ծնված 11․06․1962թ․/, Սվետլանա Արմենակի Աբգարյանին /ծնված 01․12․1965թ․/, Վարդուհի Վահանի Պողոսյանին /ծնված 07․08․1986թ․/, Վարդիթեր Վահանի Պողոսյանին /ծնված 08․012․1987թ․/ և Մելինե Վահանի Պողոսյանին /ծնված 12․04․1990թ․/ սեփականության իրավունքը և սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Վահան Ժորայի Պողոսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։