Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ավագանու 2025 թվականի նոյեմբերի 14-ի N 177-Ն որոշումը, ինչպես նաև «Ջեյմս Մարգարյան» անհատ ձեռնարկատիրոջ՝ 2026 թվականի հունվարի 30-ի դիմումը։
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. «Ջեյմս Մարգարյան» անհատ ձեռնարկատիրոջը տալ 2026 թվականի ընթացքում Մեծամոր համայնքի 1-ին թաղամաս 12/6 հասցեում (40 քառակուսի մետր) ոգելից և ալկոհոլային խմիչքների արտադրատեսակների վաճառքի թույլտվություն։
2. «Ջեյմս Մարգարյան» անհատ ձեռնարկատերը պարտավոր է 2026 թվականի ընթացքում ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքի թույլտվության համար Մեծամորի համայնքապետարանի 900335239191 հաշվեհամարին վճարել տեղական տուրք՝ 52000 (հիսուներկու հազար) ՀՀ դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում անհատ ձեռնարկատիրոջը պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: