Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, և հիմք ընդունելով քաղաքացի Արմենակ Թոմասի Կիրակոսյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Մեծամոր համայնքի Նորապատ բնակավայրում Արմենակ Թոմասի Կիրակոսյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասին /ծածկագիր՝ 04242RFTC9EE, կադ. ծածկագիր՝ 04-075-0069-0004, 0.03հա մակերեսով, առանձնացվող հատված 1/ տրամադրել գույքի բաժանումից առաջացող հասցե՝ Մեծամոր համայնք Նորապատ բնակավայր, 9-րդ փողոց, 72 հողամաս:
2. Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արմենակ Թոմասի Կիրակոսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։