Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ավագանու 2025 թվականի նոյեմբերի 14-ի N177-Ն որոշումը, ինչպես նաև «Գագիկ Մկրտչյան» անհատ ձեռնարկատիրոջ՝ 2026 թվականի հունվարի 26-ի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. «Գագիկ Մկրտչյան» անհատ ձեռնարկատիրոջը տալ 2026 թվականի ընթացքում Մեծամոր համայնքի Նալբանդյան բնակավայր 4փ․, 45շ․ հասցեում սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքի թույլտվություն:
2. «Գագիկ Մկրտչյան» անհատ ձեռնարկատերը պարտավոր է 2026 թվականի ընթացքում սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքի թույլտվություն համար 900335222221 հաշվեհամարին վճարել տեղական տուրք՝ 200000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում թույլտվության համար սահմանված տեղական տուրքի վճարը կատարելու պահից։