Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ավագանու 2025 թվականի նոյեմբերի 14-ի N177-Ն որոշումը, ինչպես նաև «Ռավանա» ՍՊԸ-ի՝ 2026 թվականի հունվարի 5-ի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ «Ռավանա» ՍՊԸ-ին տալ 2026 թվականի ընթացքում Մեծամոր համայնքի Հայկավան բնակավայր 1 փ․, 90 շ․, հասցեում ժամը 24։00-ից հետո առևտրի կազմակերպման թույլտվություն։
2․ «Ռավանա» ՍՊԸ-ն պարտավոր է 2026 թվականի ընթացքում ժամը 24։00-ից հետո առևտրի կազմակերպման թույլտվության համար Մեծամորի համայնքապետարանի 900335007069 հաշվեհամարին վճարել տեղական տուրք՝ 25 000 (քսանհինգ հազար) ՀՀ դրամ:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Ռավանա» ՍՊԸ-ին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։