Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, և հիմք ընդունելով քաղաքացի Ջասմ Ալիի Շավերշյանի կողմից լիազորված անձ՝ Ալիկ Ջասմի Շավերշյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Մեծամոր համայնքի Նալբանդյան բնակավայրում Ջասմ Ալիի Շավերշյանին ժառանգության իրավունքով պատկանող բնակելի տանը /ծածկագիր 04070MYFUVGV, կադ. ծածկագիր՝ 04-070-0046-0012, 0.26 հա մակերեսով/ տրամադրել հասցե՝ Մեծամոր համայնքի Նալբանդյան բնակավայր, 1-ին թաղամասի 4-րդ փողոց, 29 բնակելի տուն:
2.Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ջասմ Ալիի Շավերշյանի կողմից լիազորված անձ՝ Ալիկ Ջասմի Շավերշյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։