|    Ղեկավարվելով ‹‹Տեղական ինքնակառավարման մասին›› Հայաստանի Հանրապետության  օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքի 230-րդ հոդվածի 3-րդ մասով և 245-րդ հոդվածի      2-րդ մասով և Հայաստանի Հանրապետության  Կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 28-ի  թիվ 1213-Ն որոշմամբ սահմանված կարգով և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցի գույքահարկի արտոնությունների տրամադրման փաստաթղթերի ուսումնասիրման հանձնաժողովի 2024 թվականի փետրվարի 28-ի թիվ 4  արձանագրությունը, ինչպես նաև Մեծամոր  համայնքի ղեկավարի պարտականությունները կատարող, համայնքի ղեկավարի առաջին տեղակալի առաջարկությունը՝                                                             ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է   1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի   բնակիչներին սեփականության իրավունքով պատկանող գույքի մասով սահմանել անշարժ գույքի հարկի    արտոնություններ՝  համաձայն  հավելվածի։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման  պահից: |