Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով և հիմք ընդունելով «Համայնքային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման համակարգող նախարարի 2025 թվականի հոկտեմբերի 30-ի թիվ 27-Ն հրամանով հաստատված կարգի 2-րդ կետը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.2026 թվականի մարտի 17-ին ժամը 10:00-ին նշանակել և անցկացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամորի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնի առաջատար մասնագետի (ծածկագիր՝ 3.1-61) թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ:
2.2026 թվականի մարտի 17-ին ժամը 11:30-ին նշանակել և անցկացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամորի համայնքապետարանի աշխատակազմ ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնի առաջատար մասնագետի (ծածկագիր՝ 3.1-62) թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ:
3.Աշխատակազմի քարտուղարին` սահմանված կարգով ապահովել սույն հրամանի 2-րդ և 3-րդ կետերում նշված մրցույթի անցկացման մասին հայտարարության հրապարակումը և նախապատրաստական աշխատանքների իրականացումը:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: