Այսօր: Չորեքշաբթի, 4 Մարտի 2026թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 201
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



02 մարտի 2026 թ.

«ԳԵՈՐ ԳԼԱԶ» ՍՊԸ-ԻՆ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՍԵՂՄՎԱԾ ԲՆԱԿԱՆ ԿԱՄ ՀԵՂՈՒԿԱՑՎԱԾ ՆԱՎԹԱՅԻՆ ԳԱԶԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ավագանու 2025 թվականի նոյեմբերի 14-ի N177-Ն  որոշումը, ինչպես նաև «Գեոր Գլազ» ՍՊԸ-ի 2026 թվականի փետրվարի 13- ի դիմումը․

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ                      

1. «Գեոր Գլազ» ՍՊԸ-ին  տալ 2026 թվականի  ընթացքում Մեծամոր համայնքի Տանձուտ բնակավայր 1փ․, 47/1 հասցեում սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքի թույլտվություն:  

2. «Գեոր Գլազ» ՍՊԸ-ն պարտավոր է 2026 թվականի ընթացքում սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքի թույլտվության համար 900335237179 հաշվեհամարին վճարել տեղական տուրք՝ 200 000 ( երկու հարյուր հազար) ՀՀ դրամ: 

3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում թույլտվության համար սահմանված տեղական տուրքի վճարը կատարելու պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴԳԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.4
060900303
info.metsamor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner