Այսօր: Ուրբաթ, 24 Հոկտեմբերի 2025թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 189
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



24 հոկտեմբերի 2025 թ.

ՔԱՂԱՔԱՑԻ ՄԱՐԱՏ ՕՄԱՐԻ ԹԱՄՈՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1.Վարչական ակտով լուծվող հարցի նկարագրություն.

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամորի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի աշխատակիցների կողմից արձանագրության համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Նոր Արմավիր բնակավայրի 11–րդ փողոցի տուն 21 հասցեում՝ նույն հասցեի բնակիչ Մարատ Օմարի Թամոյանը առանձնատան ետնամասում ինքնակամ կառույց է տեղադրել և խախտել է սանիտարահակահամաճարակային կանոնները։

Քաղաքացի Մարատ Օմարի Թամոյանը՝ խախտելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ»  Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 42–րդ հոդվածի 1–ին  և 154-րդ հոդվածի 2–րդ մասերով սահմանված պահանջները, ինչի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամորի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի աշխատակիցների կողմից արձանագրության հիման վրա 2025 թվականի հոկտեմբերի 01-ին «Վարչարարության հիմունքերի և վարչական վարույթի մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ  հոդվածի «բ» կետի հիմքով՝ Մեծամոր համայնքի ղեկավարի կողմից կայացվել է թիվ 1837-Ա որոշումը՝ վարչական վարույթ հարուցելու մասին:

2.Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.

2025 թվականի հոկտեմբերի 01-ին հարուցված վարչական վարույթի հիման վրա 2025 թվականի հոկտեմբերի 13-ին ժամը 11։00–ին հրավիրվել են վարչական վարույթով գործի լսումներ, որի վերաբերյալ Մարատ Օմարի Թամոյանը պատշաճ ծանուցվել է և ապահովվել իր ներկայությունը գործի լասմանը։ 

2025 թվականի հոկտեմբերի 13–ին ժամը 11։00–ին վարչական վարույթով գործի լսմանը Մարատ Օմարի Թամոյանը հայտարարել է, որ ինքնական կառույցը տեղադրել է իր անասունների համար որպես գոմ, չպահպանելով նաև սանիտարահակահամաճարակային կանոնները։ Վերջինս ժամանակ է խնդրել անասունների քանակը նվազեցնելու և ինքնակամ կառույցը ապամոնտաժելու համար:

3.Վարչական ակտն ընդունելու հիմնավորումը.

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետի՝ համայնքի ղեկավարըօրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանարապետության օրենսգրքի 42–րդ հոդվածի 1–ին մասի համաձայն՝ սանիտարական, սանիտարահիգիենիկ և սանիտարահակահամաճարակային կանոնները և նորմաները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև հիսնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ քառասնապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանարապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձի կողմից այդ հողամասի վրա, ինչպես նաև անհատական բնակելի տներում կամ ստորաբաժանված կամ բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից, օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով շենք, շինություն կամ այլ կառույց կառուցելը կամ վերակառուցելը կամ տեղադրելը կամ առանց թույլտվության շինարարություն կամ տեղադրման թույլտվություն պահանջող շինարարական աշխատանքներ կամ առանց թույլտվության քանդում կամ ապամոնտաժում՝ գյուղական բնակավայրերում իրականացնելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ տույժ նշանակելիս հաշվի են առնվում կատարված իրավախախտման բնույթը, խախտողի անձը, նրա մեղքի աստիճանը, գույքային դրությունը, պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները:

Համաձայն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ վարչական իրավախախտումներ կատարելու համար կարող է կիրառվել նախազգուշացումը:

Նույն օրենսգրքի 25-րդ հոդվածի համաձայն՝ նախազգուշացումը որպես վարչական տույժի միջոց արվում է գրավոր: Օրենսդրությամբ նախատեսված դեպքերում նախազգուշացումը արձանագրվում է այլ սահմանված եղանակով: 

Այսպիսովելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետով, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 23-րդ հոդվածի 1–ին մասի 1–ին կետով, 25-րդ հոդվածով, 32–րդ հոդվածի 2–րդ մասով, 42–րդ հոդվածի 1–ին և 154–րդ հոդվածի 2–րդ մասերով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 58-60-րդհ ոդվածներով՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1.Քաղաքացի Մարատ Օմարի Թամոյանի նկատմամբ նշանակել վարչական տույժ՝ նախազգուշացման ձևով:

2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ այն կողմին իրազեկելուն հաջորդող օրվանից։ 

3.Սույն որոշումը կարող է բողոքարկվել  «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին»  Հայաստանի Հանրապետության  օրենքի 70-րդ և Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածներով նախատեսված կարգով՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴԳԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Էրիկ Ադամյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.4
060900303
info.metsamor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner