Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով և հիմք ընդունելով «Համայնքային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման համակարգող նախարարի 2006 թվականի օգոստոսի 29-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված կարգի 11-րդ կետը,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.2025 թվականի դեկտեմբերի 4-ին ժամը 10:00-ին նշանակել և անցկացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամորի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի առաջատար մասնագետի /ծածկագիր 3.1-35/թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ:
2.2025 թվականի դեկտեմբերի 4-ին ժամը 11:30-ին նշանակել և անցկացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամորի համայնքապետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի 1-ին կարգի մասնագետի /ծածկագիր 3.2-23/թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ:
3․.2025 թվականի դեկտեմբերի 4-ին ժամը 13:00-ին նշանակել և անցկացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամորի համայնքապետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի առաջատար մասնագետի /ծածկագիր 3.1-58/թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ:
4.Աշխատակազմի քարտուղարին` սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված մրցույթի անցկացման մասին հայտարարության հրապարակումը և նախապատրաստական աշխատանքների իրականացումը:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: