Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի N 1066-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի Շենավան բնակավայրի բնակիչ Արսեն Մանուկյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Շենավան բնակավայրի բնակիչ Արսեն Խաչատուրի Մանուկյանին սեփականության իրավունքով պատկանող /ծածկագիր 04-079-0113-0016/ 0,82 հա հողամասի ցածրարժեք հողատեսք՝ 2-րդ կարգի վարելահողը փոխադրել բարձրարժեք բազմամյա տնկարկի՝ որպես խաղողի այգի։
2․ 2025 թվականի հողային հաշվեկշռում փոփոխություն չկատարել։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արսեն Մանուկյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։