Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 606-613 հոդվածներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը․ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1․ Հայատանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի սեփականությունը հանդիսացող / սեփականության վկայական՝ N 08122025-04-0116/ Մեծամոր քաղաքի 3-րդ թաղամաս, 14/3 հասցեի 14121,48 քմ ջրավազանը և 86,84 քմ հարթակը տրամադրել վարձակալության մրցութային կարգով՝ 10 տարի ժամկետով, տարեկան 1․600․000 / մեկ միլիոն վեց հարյուր հազար/ ՀՀ դրամ վարձավճարով։
2․ Վարձակալության պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման և պետական գրանցման։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ |