Այսօր: Չորեքշաբթի, 9 Հուլիսի 2025թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 221
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1426-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Մեծամոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Մեծամոր, 060656505, info.metsamor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

07 հուլիսի 2025 թվականի N 1426-Ա

ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԻՐԱՎՈՒՆՔ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՉՊԱՀՊԱՆՎԱԾ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական Ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական տարածքներում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ կետով, հողամասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում և հիմք ընդունելով բնակիչ՝ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Փշատավան բնակավայրի բնակիչ՝ Ռուստամ Ալիի Շաբաբովի դիմումը.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

1. Վերականգնել Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Փշատավան բնակավայրի, 15-րդ փողոց, 29 բնակելի տան հասցեում գտնվող փաստացի 0,13000 հա բնակավայրերի նպատակային նշանակության  բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա 1995 թվականին կառուցված 79,9 ք/մ բնակելի տան, 1998 թվականին կառուցված 30,05 քմ օժ․ շինության, 1998 թվականին կառուցված 4,5 ք/մ պարսպի, 1998 թվականին կառուցված 1,7 ք/մ պարսպի նկատմամբ Ռուստամ Ալիի Շաբաբովի /ծնված՝ 06․09․1949թ․/, Նյուռա Ռուստամի  Շաբաբովի / ծնված՝21․06․1974թ․ /,  Գյուլնարա Ռուստամի  Շաբաբովի / ծնված՝06․ 07․ 1976թ․/, Թեմուր Ռուստամի  Շաբաբովի / ծնված՝ 13․03․1978թ․/ և Մելիք Ռուստամի  Շաբաբովի / ծնված՝ 29․07․1980թ․/ սեփականության իրավունքը:

2. Առաջարկել  ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ համապատասխան ստորաբաժանմանը գրանցել քաղաքացիներ Ռուստամ Ալիի Շաբաբովի /ծնված՝ 06․09․1949թ․/, Նյուռա Ռուստամի  Շաբաբովի / ծնված՝21․06․1974թ․ /,  Գյուլնարա Ռուստամի  Շաբաբովի / ծնված՝06․ 07․ 1976թ․/, Թեմուր Ռուստամի  Շաբաբովի / ծնված՝ 13․03․1978թ․ /, և  Մելիք Ռուստամի  Շաբաբովի / ծնված՝ 29․07․1980թ․ / սույն որոշման 1-ին կետում նշված Փշատավան բնակավայրի,  15-րդ փողոց, 29 բնակելի տան հասցեում գտնվող փաստացի 0,13000 հա բնակավայրերի նպատակային նշանակության  բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա 1995 թվականին կառուցված 79,9 ք/մ բնակելի տան, 1998 թվականին կառուցված 30,05 քմ օժ․ շինության, 1998 թվականին կառուցված 4,5 ք/մ պարսպի, 1998 թվականին կառուցված 1,7 ք/մ պարսպի  նկատմամբ սեփականության իրավունքը և տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական:

3.  2017 թվականին կառուցված 37,9 ք/մ ծածկը համարել որպես ինքնակամ կառուցված շինություն։

4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում  Ռուստամ Ալիի Շաբաբովին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 4

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.4
060656505
info.metsamor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner