Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով և հիմք ընդունելով քաղաքացի Արմինե Ռաֆիկի Գասպարյանի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Մեծամոր համայնքի Նորապատ բնակավայրում Արմինե Ռաֆիկի Գասպարյանին ժառանգության իրավունքով պատկանող բնակելի տանը /ծածկագիր`042426ZTJEBH, կադ. ծածկագիր՝ 04-075-0059-0005/ տրամադրել հասցե՝ Մեծամոր համայնք, Նորապատ բնակավայր, 5-րդ փողոց, 62 բնակելի տուն։
2. Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արմինե Ռաֆիկի Գասպարյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։