Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով և հիմք ընդունելով քաղաքացի Գարիկ Խաչատուրի Հովհաննիսյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Մեծամոր համայնքի Մրգաշատ բնակավայրում Գարիկ Խաչատուրի Հովհաննիսյանին ժառանգության իրավունքով պատկանող բնակելի տանը /ծածկագիր` 04192THDPTS9, կադ. ծածկագիր՝ 04-067-0215-0006/ տրամադրել հասցե՝ Մեծամոր համայնք, Մրգաշատ բնակավայր, 11-րդ փողոց, 4-րդ փակուղի, 1-ին բնակելի տուն։
2. Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Գարիկ Խաչատուրի Հովհաննիսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։