Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով և հիմք ընդունելով քաղաքացի՝ Գևորգ Կորյունի Հայրապետյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ ՝
1. Մեծամոր համայնքի Մրգաշատ բնակավայրում Գևորգ Կորյունի Հայրապետյանին սեփականության իրավունքով պատկանող բնակելի տանը /ծածկագիր՝ 04192NFLN3LB, կադ. ծածկագիր՝ 04-067-0121 - ից կադաստրային ծածկագրով` 0,12750 հա մակերեսով, առանձնացվող հատված 1/ տրամադրել գույքի բաժանումից առաջացող հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, Մեծամոր համայնք, Մրգաշատ բնակավայր, 10-րդ փողոց, 8 բնակելի տուն:
2. Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Գևորգ Կորյունի Հայրապետյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։