Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հիմք ընդունելով «Հույսի Մեծամոր» հաշմանդամների հիմնահարցերով զբաղվող հասարակական կազմակերպության տնօրեն Մարգարիտա Սեդրակյանի 2026 թվականի փետրվարի 11-ի գրությունը, ինչպես նաև Մեծամոր համայնքի ղեկավարի առաջարկությունը․ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1․Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Փշատավան բնակավայրի 1-ին փողոցի 40/5 հասցեում գտնվող «Փշատավան գյուղի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի շենքի խմբասենյակներից ընդհանուր 106 ք/մ մակերեսով տարածք ժամանակավոր, անհատույց օգտագործման նպատակով տրամադրել «Հույսի Մեծամոր» հաշմանդամների հիմնահարցերով զբաղվող հասարակական կազմակերպությանը՝ աշխատանքային գործունեություն ծավալելու համար։
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ |