Այսօր: Երեքշաբթի, 16 Սեպտեմբերի 2025թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 183
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



16 սեպտեմբերի 2025 թ.

ՕՐԻՆԱԿԱՆ ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍԻՆ ԿԻՑ ԱՎԵԼ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԸ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով,  հաշվի առնելով, որ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Բամբակաշատ բնակավայրի բնակիչ Կարլեն Խաչատուրի Սահակյանին /ծնված 06․01․1961թ․/ սեփականության իրավունքով պատկանող 0,08 հա օրինական բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի փաստացի չափը կազմում է 0,096 հա, հողամասին կից ավել զբաղեցրած 0,016 հա հողը չի գտնվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, չի խախտում անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. Օրինական բնակավայրերի բնակելի կառուցապատման  հողամասին կից ավել զբաղեցրած 0,016 հա /կադաստրային ծածկագիր՝   04-031-0098-0008բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը անհատույց սեփականության իրավունքով տրամադրել Վաչագան Գառնիկի Սահակյանին /ծնված 06․01․1961թ․/ և Աննա Լենդրուշի Եղիազարյանին /ծնված 11․05․1973թ․/։

2. Առաջարկել ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ համապատասխան ստորաբաժանմանը գրանցել քաղաքացիներ Վաչագան Գառնիկի Սահակյանին /ծնված 06․01․1961թ․/ և Աննա Լենդրուշի Եղիազարյանին /ծնված 11․05․1973թ․/ սեփականության իրավունքը և սույն որոշման 1-ին  կետում նշված հողամասի նկատմամբ տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Վաչագան Գառնիկի Սահակյանի կողմից որպես լիազորված անձ՝ Կարլեն Խաչատուրի Սահակյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴԳԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.4
060900303
info.metsamor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner