Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի N 1066-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի Տանձուտ բնակավայրի բնակիչ Հովհաննես Վարդանյանի դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Տանձուտ բնակավայրի բնակիչներ Հովհաննես Ռուբենի Վարդանյանին, Սիմա Ռուբենի Սեդրակյանին, Ցողիկ Հովհաննեսի Վարդանյանին, Լիաննա Հովհաննեսի Վարդանյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող /ծածկագիր 04-092-0083-0009/ 0,7267 հա հողամասի ցածրարժեք հողատեսք 3-րդ կարգի վարելահողը փոխադրել բարձրարժեք բազմամյա տնկարկի՝ որպես պտղատու այգի (ծիրանենի - կորիզավոր)։
2․ 2025 թվականի հողային հաշվեկշռում փոփոխություն չկատարել։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հովհաննես Վարդանյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։