Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի N 1066-Ն որոշմամբ, և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի Բամբակաշատ բնակավայրի բնակիչ Ալբերտ Արիստակեսյանի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Բամբակաշատ բնակավայրի բնակիչ Ալբերտ Արիստակի Արիստակեսյանին սեփականության իրավունքով պատկանող /ծածկագիր 04-031-0194-0009/ 0,3242 հա հողամասի ցածրարժեք հողատեսք՝ 3-րդ կարգի վարելահողը փոխադրել բարձրարժեք բազմամյա տնկարկի՝ որպես խաղողի այգի։
2․ 2026 թվականի հողային հաշվեկշռում փոփոխություն չկատարել։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ալբերտ Արիստակեսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։