Ղեկավարվելով «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության համակարգող նախարարի 2006 թվականի սեպտեմբերի 11-ի N 15-Ն հրամանով հաստատված հավելվածի 9-րդ կետով և հիմք ընդունելով 2025 թվականի նոյեմբերի 19-ի Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամորի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայողների հերթական ատեստավորման հանձնաժողովի ձևավորման նպատակով հատուկ ծրագրով ընտրված հանձնաժողովի անդամների ցանկը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամորի համայնքապետարանի աշխատակազմում համայնքային ծառայության ատեստավորում անցկացնելու համար ատեստավորման հանձնաժողովի կազմը՝ համաձայն հավելվածի։
2․Սահմանել, որ համայնքային ծառայության ատեստավորումը անցկացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից հաստատված կարգի համաձայն:
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: