Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով, 34-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամորի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժինների աշխատակիցների 2025 թվականի հոկտեմբերի 10-ին կազմված արձանագրությունը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․«ՍԵՆԴ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊ ըներության կողմից հողամասը ոչ նպատակային նշանակությամբ օգտագործելու և ինքնակամ կառույց տեղադրելու համար հարուցել վարչական վարույթ։
2․ Մեծամորի համայնքապետարանի «Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննող» հանձնաժողովի նախագահին՝ Ս․Գալստյանին, հանձնարարել՝ «ՍԵՆԴ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊ ընկերության տնօրեն Սևակ Ռոբերտի Օխանյանին /կամ ներկայացուցչին/ 2025 թվականի հոկտեմբերի 28-ին ժամը 11։00-ին հրավիրել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամորի համայնքապետարան՝ վարչական վարույթի քննության։
3․ Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։