Տեղեկացնում ենք, որ ս/թ փետրվարի 20-ին Մեծամոր քաղաքի մշակույթի տան փոքր դահլիճում տեղի ունեցավ Մեծամոր համայնքի զինանշանի վերաբերյալ հանրային քննարկում։
Մեծամոր համայնքի ղեկավարի հրավերով հանրային քննարկմանը ներկա էին համայնքի ավագանու անդամներ, համայնքի և բնակավայրերի բնակիչներ, վարչական ղեկավարներ։ Հանրային քննարկումը վարում էր Մեծամոր համայնքի ղեկավար՝ Վահրամ Խաչատրյանը՝ ներկայացնելով զինանշանի ստեղծման պատմությունը, խորհրդանիշների նկարագրությունը։ Համայնքի ղեկավարն ամփոփելով հանրային լսումը՝ բնակիչների և բոլոր ներկաների կողմից ստացավ՝ հավանություն և դրական կարծիք զինանշանի ստեղծման վերաբերյալ։