Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով և հիմք ընդունելով քաղաքացի Հակոբ Նշանի Մանուկյանի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Մեծամոր համայնքի Արտաշար բնակավայրում Հակոբ Նշանի Մանուկյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասին /ծածկագիր` 04102H6BUWXU, կադ. ծածկագիր՝ 04-024-0013-0006/ տրամադրել հասցե՝ Մեծամոր համայնք, Արտաշար բնակավայր, 3-րդ փողոց, 5 հողամաս:
2. Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հակոբ Նշանի Մանուկյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։