Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով և հիմք ընդունելով քաղաքացի Ժաննա Արտուշի Հովհաննիսյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ ՝
1. Մեծամոր համայնքի Արտաշար բնակավայրում Ժաննա Արտուշի Հովհաննիսյանին ժառանգության իրավունքով պատկանող հողամասին /ծածկագիր՝ 04102AWFEY8V, կադ. ծածկագիր՝ 04-024-0026-0006/ տրամադրել հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, Մեծամոր համայնք, Արտաշար բնակավայր, 8-րդ փողոց, 1-ին փակուղի, 1 հողամաս:
2. Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ժաննա Արտուշի Հովհաննիսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: