Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ավագանու 2025 թվականի նոյեմբերի 14-ի N177-Ն որոշումը, ինչպես նաև «Վահագն Սաֆարյան» անհատ ձեռնարկատիրոջ՝ 2026 թվականի փետրվարի 4-ի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․«Վահագն Սաֆարյան» անհատ ձեռնարկատիրոջը տալ 2026 թվականի ընթացքում Մեծամոր համայնքի Նալբանդյան բնակավայրում (մինչև 280 քառակուսի մետր) հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվություն։
2․ «Վահագն Սաֆարյան» անհատ ձեռնարկատերը պարտավոր է 2026 թվականի ընթացքում հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվության համար Մեծամորի համայնքապետարանի 900335006780 հաշվեհամարին վճարել տեղական տուրք՝ 60 000 ( վաթսուն հազար) ՀՀ դրամ:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում անհատ ձեռնարկատիրոջ պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։