Այսօր: Չորեքշաբթի, 18 Փետրվարի 2026թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 256
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



18 փետրվարի 2026 թ.

«ԱՎԱԶՊԼՅՈՒՍ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Վարչական ակտով լուծվող հարցի նկարագրություն.

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամորի համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական, քաղաքաշինության և հողաշինության բաժինների աշխատակիցների կողմից 2025 թվականի դեկտեմբերի 25-ին Մեծամոր համայնքի Եղեգնուտ բնակավայրում կատարված շրջայցի ժամանակ կազմված արձանագրության համաձայն, «ԱՎԱԶՊԼՅՈՒՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող 1,1648հա մակերեսով 04-039-0058-0062 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող հողատեսքի հողամասն օգտագործվում է ոչ նպատակային նշանակությամբ՝ հողամասը ծանրաբեռնված էր լվացված ավազի կույտերով և առանց համապատասխան թույլտվության ինքնակամ կառույցներ էին տեղադրված՝ ավազի լվացման սարքավորումներ, որը «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 54-րդ հոդվածի 3–րդ պարբերությամբ և 154–րդ հոդվածի 2–րդ մասով նախատեսված արարքներ են, մասնավորապես հողամասը ծանրաբեռնված էր լվացված ավազի կույտերով և ինքնակամ տեղադրված սարքավորումներով իրականացվում էին ավազի լվացման աշխատանքներ։ 

Արձանագրված դեպքով, «Վարչարարության հիմունքերի և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1–ին մասի «բ» կետի հիմքով  Մեծամորի համայնքապետարանի «Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննող» հանձնաժողովի կողմից 2026 թվականի հունվարի 20-ին հարուցվել է վարչական վարույթ, որի շրջանակում 2026 թվականի հունվարի 26-ին ժամը 14։30–ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով «Հայփոստ» ՓԲ ընկերության միջոցով պատշաճ ծանուցվել է «ԱՎԱԶՊԼՅՈՒՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ ի դեմս տնօրեն Հովհաննես Յուրիկի Սահակյանի /ստացական՝ LO131580467AM/, սակայն փոստային անդորրագրի հետադարձ ծանուցումը հանձնաժողովը չէր ստացել։ Ելնելով անհրաժեշտությունից և հիմք ընդունելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի առաջին մասին ա/ ենթակետի՝ գործի քննարկման համար էական համարվող հանգամանքներ պարզելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել լրացուցիչ տեղեկություններ կամ փաստաթղթեր ձեռք բերել, որոնք, սույն օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան, պարտավոր է ներկայացնել դիմողը, և վարչական վարույթի մնացած ժամկետում հնարավոր չէ ըստ էության որոշում ընդունել,  «Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննող» հանձնաժողովը գործի քննության նոր օր է նշանակել 2026 թվականի փետրվարի 12–ին ժամը 12։30–ին, որի վերաբերյալ «ԱՎԱԶՊԼՅՈՒՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը՝ ի դեմս տնօրեն Հովհաննես Յուրիկի Սահակյանի, կրկին ծանուցվել է  /ստացական՝ LO131741676AM/, սակայն հետադարձ ծանուցումը «Հայփոստ» ՓԲ ընկերությունից ստացվել է «Անհայտ» գրառմամբ: Միաժամանակ նշված ծանուցումը տեղադրվել է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (azdarar.am) և ծանուցումը համարվում է հասցեատիրոջը  հանձնված (պատշաճ ծանուցված)  տեղադրելու օրվան հաջորդող հինգերորդ օրը։ «ԱՎԱԶՊԼՅՈՒՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Հովհաննես Յուրիկի Սահակյանը կամ ներկայացուցիչը պատշաճ ծանուցված լինելով չեն ներկայացել վարչական վարույթով գործի լսմանը։

2. Վարչական ակտ ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամորի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժինների աշխատակիցների կողմից 2025 թվականի դեկտեմբերի 25-ին Մեծամոր համայնքի Եղեգնուտ բնակավայրում կատարված շրջայցի ժամանակ կազմված արձանագրությամբ փաստվել է, որ «ԱՎԱԶՊԼՅՈՒՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող 1,1648հա մակերեսով 04-039-0058-0062 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող հողատեսքի հողամասն օգտագործվում է ոչ նպատակային նշանակությամբ՝ հողամասը ծանրաբեռնված էր լվացված ավազի կույտերով և առանց համապատասխան թույլտվության ինքնակամ կառույցներ էին տեղադրված՝ ավազի լվացման սարքավորումներ, որը «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 54-րդ հոդվածի 3–րդ պարբերությամբ և 154–րդ հոդվածի 2–րդ մասով նախատեսված արարքներ են, մասնավորապես հողամասը ծանրաբեռնված էր լվացված ավազի կույտերով և ինքնակամ տեղադրված սարքավորումներով իրականացվում էին ավազի լվացման աշխատանքներ։ 

Փաստորեն «ԱՎԱԶՊԼՅՈՒՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը՝ ի դեմս տնօրեն Հովհաննես Յուրիկի Սահակյանի, Մեծամոր համայնքի Եղեգնուտ բնակավայրի վարչական տարածքում գտնվող և սեփականության իրավունքով իրեն պատկանող թիվ 04-039-0058-0062 կադաստրային ծածկագրով հողամասը, իրավախախտման հայտնաբերման պահի դրությամբ առանց գործառնական նշանակության փոփոխության վերաբերյալ իրավահաստատող փաստաթղթերի առկայության ծանրաբեռնել է լվացված ավազի կույտերով և ինքնակամ տեղադրված սարքավորումներով իրականացվում էին ավազի լվացման աշխատանքներ։

3. Վարչական ակտն ընդունելու հիմնավորումը.

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական իրավախախտում (զանցանք) է համարվում պետական կամ հասարակական կարգի, սոցիալիստական սեփականության, քաղաքացիների իրավունքների և ազատությունների, կառավարման սահմանված կարգի դեմ ոտնձգվող հակաիրավական, մեղավոր (դիտավորյալ կամ անզգույշ) այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար օրենսդրությամբ նախատեսված է վարչական պատասխանատվություն։

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 10-րդ հոդվածի համաձայն`վարչական իրավախախտումը համարվում է դիտավորությամբ կատարված, եթե այն կատարող անձը գիտակցել է իր գործողության կամ անգործության հակաիրավական բնույթը, կանխատեսել է դրա վնասակար հետևանքները և ցանկացել դրանք, կամ գիտակցաբար թույլ է տվել այդ հետևանքների առաջացումը:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանարապետության օրենսգրքի 54-րդ հոդվածի 3–րդ պարբերության համաձայն՝ հողամասը ոչ նպատակային նշանակությամբ օգտագործելը, հողամասերի գործառնական նշանակության և հողատեսքերի ինքնակամ փոփոխությունը չկանխելն առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանարապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 1–ին մասի համաձայն՝ սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձի կողմից այդ հողամասի վրա, ինչպես նաև անհատական բնակելի տներում կամ ստորաբաժանված կամ բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից, օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով շենք, շինություն կամ այլ կառույց կառուցելը կամ վերակառուցելը կամ տեղադրելը կամ առանց թույլտվության շինարարություն կամ տեղադրման թույլտվություն պահանջող շինարարական աշխատանքներ կամ առանց թույլտվության քանդում կամ ապամոնտաժում իրականացնելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի յոթհարյուրհիսնապատիկից հազարհինգհարյուրապատիկի չափով:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանարապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն հոդվածի 1-ին մասում նշված արարքները գյուղական բնակավայրերում իրականացնելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 2191-րդ հոդվածի 4-րդ պարբերության համաձայն` տարածքային կառավարման մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժ նշանակելու իրավունք ունեն մարզպետները, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների անունից` համայնքի ղեկավարները։ 

«Վարչարարության հիմունքերի և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 1–ին մասի համաձայն՝ գրավոր վարչական ակտն ուժի մեջ է մտնում ակտի ընդունման մասին, նույն օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետի համաձայն` համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության: 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով  «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 9–րդ հոդվածի 1–ին մասով, 10–րդ հոդվածով, 54-րդ հոդվածի 3–րդ պարբերությունով, 154–րդ հոդվածի 2–րդ մասով և 2191-րդ հոդվածի 4-րդ պարբերությունով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի «բ», 59-րդ և 60-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով․

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1.«ԱՎԱԶՊԼՅՈՒՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը՝ ի դեմս տնօրեն Հովհաննես Յուրիկի Սահակյանի ենթարկել վարչական պատասխանատվության՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 54-րդ հոդվածի 3–րդ պարբերությունով  նախատեսված իրավախախտում կատարելու համար  և  նշանակել  տուգանք՝  150․000 /մեկ հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ գումարի չափով և 154–րդ հոդվածի 2–րդ մասով նախատեսված իրավախախտում կատարելու համար և նշանակել տուգանք՝ 100․000 /մեկ հարյուր հազար/ ՀՀ դրամ գումարի չափով:

2. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 305-րդ հոդվածի համաձայն տուգանքը պետք է վճարվի սույն որոշումը իրավախախտում կատարած անձի կողմից իրազեկվելուց ոչ ուշ քան տասնհինգ օրվա ընթացքում`ֆինանսների նախարարության 900335239373 հաշվեհամարին` ստացող Մեծամորի համայնքապետարան:

3. «ԱՎԱԶՊԼՅՈՒՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ իդեմս տնօրեն Հովհաննես Յուրիկի Սահակյանի, տալ պարտադիր ցուցում` օրենքով սահմանված  կարգով  մեկամսյա ժամկետում վերացնել  վարչական  իրավախախտման  հետևանքները։

4. Պարզաբանել նաև, որ սույն որոշման հետ համաձայն չլինելու դեպքում այն  երկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել վարչական կարգով՝ Մեծամոր համայնքի ղեկավարին կամ Հայաստանի Հանրապետության Վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ Հայաստանի Հանրապետության Վարչական դատարան:

5. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման  ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:

6․Սույն որոշումը համարվում է վարչական ակտի հասցեատիրոջը  հանձնված (պատշաճ ծանուցված) նաև որոշման մասին ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (azdarar.am)  տեղադրելու օրվան հաջորդող հինգերորդ օրը։

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴԳԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Էրիկ Ադամյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.4
060900303
info.metsamor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 215
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner