Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով և հիմք ընդունելով քաղաքացի Սահակ Նորայինի Սահակյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Մեծամոր համայնքի Արևիկ բնակավայրում Սահակ Նորայինի Սահակյանին սեփականության իրավունքով պատկանող բնակելի տանը /ծածկագիր` 04082FJWHD8P, կադ. ծածկագիր՝ 04-027-0082-0005/ տրամադրել հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Մեծամոր համայնք, Արևիկ բնակավայր, 5-րդ փողոց, 27 բնակելի տուն։
2. Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Սահակ Նորայինի Սահակյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։