Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ, Մեծամոր համայնքի ավագանու 2022 թվականի նոյտեմբերի 18-ի N 237-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Արման Արայի Հարությունյանի դիմումը (մուտք՝ 2024 թվականի ապրիլի 22-ի N 2761)
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Քաղաքացի Արման Արայի Հարությունյանին Մեծամոր համայնքի Երասխահուն բնակավայրում՝ 28-րդ փողոց, 1 հողամաս հասցեում /կադ․ ծածկագիր 04-027-0017-0013/ տալ նոր կառուցվող մեկ հարկանի բնակելի տան կառուցման կառուցման շինարարության թույլտվություն (շինարարության թույլտվությունը կցվում է):
2. Քաղաքացի Արման Արայի Հարությունյանը պարտավոր է Մեծամորի համայնքապետարանի 900335239084 հաշվեհամարին մուծել 15.000 /տասնհինգ հազար/ ՀՀ դրամ տեղական տուրք` շինարարության թույլտվության համար:
3. Կառուցապատողը շինարարական աշխատանքները սկսելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է Մեծամոր համայնքի ղեկավարին ներկայացնել N 2-5 ձևի տեղեկանք:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արման Արայի Հարությունյանին որոշման ընդունման մասին իրազեկելու հաջորդ օրը: