Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, և հիմք ընդունելով «ՀԱԷԿ-Ի ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲԸ-ի ներկայացուցիչ Վահան Զաքարյանի 2025 թվականի մայիսի 1-ի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․ Մեծամոր համայնքի կողմից 2025 թվականի մայիսի 15-ին տրված N ՆԹ-3454-25 նախագծման թույլտվության մեջ իրականացնել հետևյալ փոփոխությունները՝
- 9․4 կետում նշված «31%-ը» փոխարինել «մինչև 0,4»
- 9․5 կետում նշված «44․1%-ը» փոխարինել «մինչև 40%»
- 9․6 կետում կարդալ 60%
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։