Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ, Մեծամոր համայնքի ավագանու 2022 թվականի նոյեմբերի 18-ի N 237-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Ալբերտ Մշիրի Սնջոյանի դիմումը (մուտք՝ 2024 թվականի ապրիլի 19-ի N 2732)
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Քաղաքացի Ալբերտ Մշիրի Սնջոյանին Մեծամոր համայնք, Մեծամոր քաղաքում 4-րդ թաղամաս, 4/51 հասցեում /կադ. ծածկագիր 04-003-0056-0051/ տալ նոր կառուցվող երկհարկանի հյուրանոցային համալիրի կառուցման նախագծման թույլտվություն (նախագծման թույլտվությունը կցվում է):
2. Քաղաքացի Ալբերտ Մշիրի Սնջոյանը պարտավոր է Մեծամորի համայնքապետարանի 900335239084 հաշվեհամարին մուծել 10 000 (տասը հազար) դրամ տեղական տուրք` նախագծման թույլտվության համար:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ալբերտ Մշիրի Սնջոյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: