Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով և հիմք ընդունելով քաղաքացի Ջիվան Մկրտչի Միքայելյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Մեծամոր համայնքի Գետաշեն բնակավայրում Ջիվան Մկրտչի Միքայելյանին սեփականության իրավունքով պատկանող բնակելի տանը /ծածկագիր 04132G3T7HPR, կադ. ծածկագիր՝ 04-034-0028-0008, 0.1387 հա մակերեսով, միավորվող հատված 1 և կադ. ծածկագիր՝ 04-034-0028-0009, 0.1237հա մակերեսով, միավորվող հատված 2/ տրամադրել գույքի միավորումից առաջացող հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Մեծամոր համայնք, Գետաշեն բնակավայր, 18-րդ փողոց, 20-22 բնակելի տուն:
2.Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ջիվան Մկրտչի Միքայելյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։