Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով, և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 15-ի N175-Ն որոշումը, ինչպես նաև «Կոլյա Հովհաննիսյան» անհատ ձեռնարկատիրոջ 2025 թվականի հունվարի 15-ի դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. «Կոլյա Հովհաննիսյան» անհատ ձեռնարկատիրոջը տալ 2025 թվականի ընթացքում Մեծամոր համայնքի Ալաշկերտ բնակավայրում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվություն:
2. «Կոլյա Հովհաննիսյան» անհատ ձեռնարկատերը պարտավոր է 2025 թվականի ընթացքում արտաքին գովազդի թույլտվության համար Մեծամորի համայնքապետարանի 900335007572 հաշվեհամարին վճարել տեղական տուրք՝ 36000 (երեսունվեց հազար) ՀՀ դրամ:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում թույլտվության համար սահմանված տեղական տուրքի վճարը կատարելու պահից։